Անցյալ տարի` հոկտեմբերի 3֊ին, Երևան֊Սևան մայրուղում ողբերգական պատահարի հետևանքով ծանր վնասվածք ստացավ, ապա 10 օր անց հիվանդանոցում մահացավ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Հրանտ Եպիսկոպոսյանը։

Դեպքից մեկ օր առաջ` հոկտեմբերի 2֊ին, Եպիսկոպոսյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ «Ֆլայուան« ավիաընկերության` ի թիվս այլ հարցերի կազմակերպությունից պահանջելով ընդհանուր առմամբ 1 միլիոն 166 հազար դրամ (համառոտ հայցը` ստորև)։

Պատասխանող «ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ից բռնագանձել 197.3 /հարյուր ինսունյոթ ամբողջ երեք/ եվրոյին համարժեք 88.548 /ութսունութ հազար հինգ հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ, որպես L61I2Z ավիատոմսի չօգտագործված մասի գումար։

Պատասխանող «ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ից բռնագանձել 609.20 /վեց հարյուր ինը ամբողջ քսան/ եվրոյին համարժեք 273.409 /երկու հարյուր յոթանասուներեք հազար չորս հարյուր ինը/ ՀՀ դրամ, որպես SKG–EVN չվերթի չեղարկման և սահմանված ժամկետում այլընտրանքային չվերթ չառաջարկելու պատճառով Հայցվորի կողմից կատարված կացարանի և ավիատոմսի գումար։ Պատասխանող «ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ից բռնագանձել 400 /չորս հարյուր/ եվրոյին համարժեք 179.520 /հարյուր յոթանասունինը հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ, որպես ԵՄ No 261/2004 կանոնակարգի պահանջների խախտում՝ SKG–EVN չվերթի չեղարկման մասին առնվազն 7 օր առաջ չտեղեկացնելու պատճառով։

Պատասխանող «ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ից բռնագանձվող 88.548 /ութսունութ հազար հինգ հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ, 273.409 ՀՀ դրամին և 179.520 /հարյուր յոթանասունինը հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամին հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տարեկան 12 տոկոս տույժ։

Հաշվարկը սկսել 15.07.2025 թվականից։ Այն կազմում է օրական 178 /հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ, իսկ հայցադիմումը Դատարանին ներկայացնելու օրվա դրությամբ, յոթանասուներկու օրվա համար կազմում է 12.816 /տասներկու հազար ութ հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ։Պատասխանող «ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ից բռնագանձել 50․000․/հիսուն հազար/ ՀՀ դրամ, որպես սույն վարույթով ներկայացված փաստաթղթերի թարգմանության ծախս։Պատասխանող «ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ից բռնագանձել 18.000 /տասնութ հազար/ ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ Պատասխանող «ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ից բռնագանձել 200 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության վճար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *