Ամիսներ առաջ Սամվել Կարապետյանը ի պատասխան լրագրողի հարցին` ՀԷՑ֊ի ապագայի վերաբերյալ, կարճ ասաց.
֊Քցելու են ոտներին։
Այսօր` իշխանությունների ժ/պ Ռոմանոս Պետրոսյանի կառավարմանն անցնելուց մեկ տարի անց, ՀԷՑ֊ի վիճակը մեղմ ասած մտահոգիչ է։
Եվ եթե թվերից֊թղթերից անտեղյակ լսարանին իշխանությունները ներկայացնում են իրականությունից հեռու թվեր և նվաճումներ, մենք ընթերցողին ուղղակի առաջարկում ենք դիտել փաստաթուղթը, համաձայն որի 2026 թվականի կիսամյակային հասույթը (որը կարող էր լինել նաև էքստենսիվ աճ) 2025 նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է ընդամենը 1 տոկոսով, իսկ շահույթը նվազել է 3.6 միլիարդ դրամով, այսինքն բարելավվելու փոխարեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ֊ի գլխավոր ցուցանիշը` շահույթը, Ռոմանոս Պետրոսյանի օրոք ունեցել է վիթխարի անկում։
