Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր։ Առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային իրավիճակին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից՝ ընդգծելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս պահին չի առաջարկում ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակումներ։
Հայտնաբերված վիրուսը Անդերի հանտավիրուսն է՝ հանտավիրուսի միակ տեսակը, որը կարող է փոխանցվել մարդուց մարդ՝ հիմնականում սերտ և երկարատև շփման դեպքում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ընդհանուր բնակչության համար ռիսկը գնահատում են շատ ցածր։
Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական կայք
