Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոն կարող է մեղադրվել 1996 թվականին երկու թեթև ինքնաթիռների կործանման համար,- հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Զոհվել են «Եղբայրներ փրկության համար» մարդասիրական կազմակերպության չորս աշխատակիցներ։
Ըստ հեռուստաալիքի՝ մեղադրական եզրակացությունը պետք է հաստատվի մեծ ժյուրիի կողմից։ Մեղադրանքները կարող են լինել Կուբայի կառավարության վրա ԱՄՆ-ի ճնշումը մեծացնելու ծրագրի մի մասը։
1996 թվականի փետրվարին կուբայական ՄիԳ-29-ը խոցեց երկու Cessna ինքնաթիռ։ «Եղբայրներ փրկության համար» կազմակերպությունը դրանք օգտագործում էր Կուբայի տարածքում թռուցիկներ նետելու համար։ Կազմակերպությունը կղզուց տարհանել է փախստականներին և քաղաքական հետապնդումների ենթարկվող կուբացիներին։ Ռաուլ Կաստրոն 1996 թվականին հրամանատարել է Կուբայի զինված ուժերը։
Սկզբնաղբյուրը՝ Kommersant լրատվական կայք
