Այս օրերին լայնորեն քննարկվող 300 հազար ադրբեջանցիների` ՀՀ ժամանելու թեմայում բացակայում է գլխավոր շարժառիթը` ՀՀ֊ում հետագա բոլոր ընտրություններում որոշիչ գործոն դառնալու մոտիվը։

Սույն փաստը երբ դառնա իրականություն` ՔՊ֊ի իշխանությունը կհավերժացվի, ինչը նշանակում է, որ ադրբեջանցի «եղբայրների»` ՀՀ֊ում բնակեցումը Նիկոլ Փաշինյանին պետք է ոչ միայն էսթետիկայի առումով, այլև գոյության։

Հայաստանի Հանրապետությունը այս պահին 98 տոկոս ցուցանիշով աշխարհում գրավում է երկրորդ տեղը որպես մոնոէթնիկ պետության` զիջելով միայն երկու կորեական (Կորեայի Հանրապետություն և ԿԺԴՀ) պետություններին, որոնց բնակչության 99 տոկոսը կորեացիներ են։

Այս հատկությունը պետության անվտանգության գլխավոր (մեր պարագայում` միակ) կոմպոնենտն է։ Հ.Գ. Անվտանգության երաշխավորներ պետք չէ փնտրել, այն մեր պետության այսօրվա ազգային կազմի կառուցվածքն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *