Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի:
Առաջադրող խումբը հադես է եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև.
Հայտարարություն՝ Ռուբեն Վարդանյանին Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի առաջադրելու մասին
Մենք՝ աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ հայ մարդասեր Ռուբեն Վարդանյանին առաջադրել ենք Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի:
Այս առաջադրումը հիմք է ընդունում Ռուբենի նշանակալի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրա նվիրվածությունը՝ բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղում (Արցախում)։ Մենք խորապես հավատացած ենք, որ Ռուբեն Վարդանյանն իրավամբ արժանի է այս մրցանակին:
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
