Հռոմի պապ Լևոն XIV-ը կստեղծի արհեստական բանականության հանձնաժողով՝ Վատիկանի նոր մարմին, որի նպատակն է լինելու համակարգել Կաթոլիկ եկեղեցու գործողությունները արհեստական բանականության վերաբերյալ,- հաղորդում է Politico-ն։

Այս քայլը կատարվում է Հռոմի պապի առաջին էնցիկլիկայից, այսինքն հովվական նամակից առաջ, որում, ինչպես ակնկալվում է, առաջնահերթություն կտրվի արհեստական բանականության նկատմամբ էթիկական մոտեցմանը։

Շաբաթ օրը Վատիկանը հայտարարել է, որ պոնտիֆիկոսը որոշել է ստեղծել հանձնաժողով՝ արհեստական բանականության կիրառման աճի, «մարդկանց և ամբողջ մարդկության վրա դրա հնարավոր ազդեցության (և) յուրաքանչյուր մարդու արժանապատվության նկատմամբ եկեղեցու հոգածության» պատճառով։

Հայտարարությունը հնչեց այն բանից մեկ օր անց, երբ Հռոմի պապ Լևոսը ստորագրեց իր էնցիկլիկան՝ պոնտիֆիկոսի կողմից կազմված և եպիսկոպոսներին ուղղված նամակը՝ բարոյական հարցերի վերաբերյալ հրահանգներով կամ ուղեցույցով։

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *