Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոսպիտալացվել է Երուսաղեմում։
Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
«Նեթանյահուն երկուշաբթի` երեկոյան, տեղափոխվել է Հադասա Այն Քերեմ բժշկական կենտրոն,- հայտնել է նրա գրասենյակը՝ հավելելով, որ վարչապետը անհայտ ատամնաբուժական բուժում է անցնում», – հաղորդել է թերթը։
Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, Նեթանյահուի առողջությունը վերջերս գրավել է հանրության ուշադրությունը։
Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am լրատվական կայք
