Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նախագահ է ընտրելու: Հունիսի 13-ին Երեւանում տեղի կունենա ՀԲՖ ժողովը, որի օրակարգում ֆեդերացիայի նախագահի ընտրություններն են:
Թե քանի թեկնածու է առաջադրվել ՀԲՖ նախագահի պաշտոնում, ֆեդերացիան չի հայտարարում:
Նաեւ հայտնի չի՝ գործող նախագահ Հովհաննես Հովսեփյանը մասնակցելու է ընտրություններին, թե ոչ:
Հովհաննես Հովսեփյանը ֆեդերացիան ղեկավարում է 2021 թ. ապրիլի 29-ից:
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
