Արդեն մի քանի օր է՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արցախի 61/3 շենքի բնակիչները ջուր չունեն,- հաղորդում է Shamshyan.com–ը։

Բնակիչները կայքի հետ զրույցում նշել են. «Ամեն Աստծո օր, երբ արթնանում ենք, փառք ենք տալիս բարձրյալին, որ շենքը չի նստել, քանի որ շենքն ամբողջությամբ վթարային է, նույնիսկ 4-րդ կարգի։ 30 տարուց ավելի է՝ ինչ իշխանություն եկավ, մեզ խոստացան՝ կամ շենքը կհիմնանորոգեն, ամրացնեն հիմքերն ու պատերը, կամ էլ տնով կապահովեն։

Բայց բոլոր իշխանությունների խոսքերը լոկ բառեր էին։ Նիկոլ Փաշինյանի օրոք գոնե սեփականության թուղթ տվեցին, բայց ամեն պահի շենքը կարող է փլուզվել։ Շենքի պատերից երբեմն քարերը թափվում են ու երեխաները, որ այդ հատվածում են խաղում, հրաշքով են փրկվել։

Դա էլ քիչ էր, հիմա էլ 4 օր է՝ մեզ թողել են առանց ջուր։ «Վեոլիա ջրից» ասում են՝ դուք մեր սպառողը չեք։ Բա եթե ձեր սպառողը չենք, տարիներ շարունակ ձեզ վճարում ենք, ինչի՞ էիք մեզնից գումարներ գանձում»։

Սկզբնաղբյուրը՝ News.am    լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *