«Ուժեղ Հայաստանը»  2026 թվականի  հունիսի 4-ին՝ ժամը 13։00-15։00,  նախատեսում է կազմակերպել  մոտոցիկլետներով  երթ՝ պայմանավորված 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններով։

Մոտոցիկլետներով երթը նախատեսվում է անցկացնել հետևյալ երթուղիով՝

Սասունցի Դավիթ արձանի հարակից տարածք-Տիգրան Մեծի փողոց-Երվանդ Քոչարի փողոց-Վարդանանց փողոց-Սախարովի հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Տերյան փողոց-Սարալանջ-Ազատության պողոտա-Բաբայան փողոց-Կարապետ Ուլնեցու փողոց։

Միջոցառման պատասխանատուն Ալեքսան Ալեքսանյանն է։

Վերոգրյալի վերաբերյալ ուղարկվել է իրազեկում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *