Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ԵԱՏՄ ղեկավարների հանդիպման շրջանակներում մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ըստ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի։

«Նրանք երեկ մի քանի անգամ զրուցել են հանդիպման շրջանակներում։ Կարճ կարծիքների փոխանակում է եղել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակալից քննարկում չի եղել. պարզապես ժամանակ չի եղել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ հարցին, թե արդյոք Պուտինի և Լուկաշենկոյի զրույցների ժամանակ բարձրացվել է Հայաստանի թեման։

«Բայց միևնույն ժամանակ, ոչ պաշտոնական ճաշի ժամանակ նրանք հնարավորություն ունեցան շատ լավ զրույց ունենալ, բավականին երկար զրույց», – հավելել է նա։

Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ միաժամանակ Եվրամիությանը և Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելն անհնար է։

Մայիսի 9-ին Պուտինը առաջարկել է քննարկել Հայաստանի ԵՄ ծրագրերը ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովում։

Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am   լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *