«Ռոսպոտրեբնադզորը» հրահանգել է «Չեստնի Զնակ» պիտակավորման համակարգի օպերատորին կասեցնել «Ջերմուկ» հանքային ջրի ևս 64.5 միլիոն միավորի վաճառքը Ռուսաստանում,- հայտնել է գործակալության մամուլի ծառայությունը։

Ըստ հիմնավորման՝ որոշումը պայմանավորված է պարտադիր տեխնիկական կանոնակարգերում հայտնաբերված խախտումներով։

Նշվում է, թե հայտնաբերվել է բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների թույլատրելի մակարդակից գերազանցող քանակություն։

«Ռոսպոտրեբնադզորը» կարծում է, որ խախտումը կարող է ազդել ջրի բուժիչ հատկությունների վրա և սպառողների առողջության համար վտանգ ներկայացնել։

Գործակալությունը հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ սահմանափակումներ են դրվում ապրանքանիշի արտադրանքի վրա։ 2026 թվականի սկզբից ի վեր «Ռոսպոտրեբնադզորի» պահանջով «Չեստնի Զնակ» համակարգի միջոցով արդեն արգելափակվել է 38,4 միլիոն միավոր «Ջերմուկ» շշալցված ջրի վաճառքը մանրածախ ցանցերում և առցանց վաճառքում։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *