Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպում Աստանայում պլանավորված չէ։
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, որը մեկնարկել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, որ չի կարողանալու մասնակցել գագաթնաժողովին՝ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պատճառով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ փոխվարչապետի և ՌԴ նախագահի առանձին հանդիպում պլանավորված չէ։ «Ոչ, առանձին հանդիպում պլանավորված չէ,. սակայն, եթե նրանք ցանկանան, նրանք կարող են հրաշալի զրուցել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի հարթակներում»,- ասել է Պեսկովը։
Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական կայք
