«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քարոզարշավի ժամանակ ընթերցեց Բագրատ Սրբազանի նամակը։
«Իմ սիրելի տավուշցիներ, իմ ողջույններն եմ հղում ձեզ մեր պատմության այս վճռորոշ հանգրվանում։ Մշտապես ասել եմ, որ դուք հայության ինքնատիպ նկարագիրն եք կրում։ Դուք տարիներ շարունակ կյանքով վճարել ու վկայել եք՝ պաշտպանելով մեր երկրի սահմանները։ Դուք կանգնել եք արտաքին թշնամու դեմ, այսօր ժամն է` կանգնելու ներքին թշնամու դեմ»։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
