Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը։ Տեղի են ունեցել չորրորդ տուրի պարտիաները։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն գրոսմայստեր Էլինա Դանիելյանն ու ՖԻԴԵ վարպես Պոլինա Կոբակը, որոնք վաստակել են 3-ական միավոր։
Կանանց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն ու գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանն ունեն 2,5-ական միավոր, ՖԻԴԵ վարպետ Աննա Խաչատրյանը՝ 2 միավոր։
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
