Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու և գնման պայմանագրերը լուծելու թույլտվություն տալու մասին նախագծին:

«Նախագծով նախատեսվում է Կառավարության միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 7.12 մլրդ դրամի չափով և դրանք ուղղել տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգման և կառուցման աշխատանքների, դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև տրանսպորտային օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը»,- ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 26.2 կմ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ՝ 4.4, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ՝ 0.2, մարզային տեղական նշանակության ավտոճանապարհներ՝ 21.6 կմ»,- նշել է նախարարի տեղակալը:

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *