Քուվեյթի իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը՝ Իրանի կողմից երկրի տարածքում իրականացրած հարվածների ֆոնին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,- այս մասին հայտնում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության։

«Այս միջոցառումը ձեռնարկվել է Քուվեյթի տարածքում Իրանի կողմից իրականացված սարսափելի հարձակումների և տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի համար դրանց հնարավոր ռիսկերի լույսի ներքո», – ասվում է X-ում վարչության հայտարարության մեջ։

Նշվում է, որ ներկայում օդում գտնվող չվերթները կուղղորդվեն այլ օդանավակայաններ։

Սկզբնաղբյուրը՝  Armenpress լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *