Հակակոռուպցիոն դատարանում այսօր` հունիսի 12-ին, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ կայացավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Նիստին ներկա չէր գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Դատարանը նրա բացակայությունը անհարգելի ճանաչեց, քանի որ ոչ պատշաճ բժշկական տեղեկանք էր ներկայացրել` առանց եզրակացության և հիմնավորման: Դատարանը որոշում կայացրեց հաջորդ նիստին Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել դատարան:
Նիստը հետաձգվեց:

Հասմիկ Սարգսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *