Քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ «Հրապարակ» օրաթերթում զետեղված «Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում են՝ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները հերյուրանք են և իրականությանը չեն համապատասխանում։

«Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց կողմից ընտրությունների հետ կապված հրապարակային որևէ վիրավորանք կամ հայհոյանք չի հնչել, ավելին՝ որևէ ազատազրկված անձի քրեակատարողական ծառայողները չեն ենթարկել ծեծի։

Հրապարակման մեջ ներկայացված պնդումները հիմնված չեն փաստերի վրա և չեն հաստատվում որևէ օբյեկտիվ տվյալով։ Քրեակատարողական ծառայությունը գործում է բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, իսկ ցանկացած միջադեպ ենթակա է պատշաճ արձանագրման և իրավական գնահատման։

Ուստի «Հրապարակ» օրաթերթից պահանջում ենք անհապաղ հերքել ստահոդ լուրերը, ձեռնպահ մնալ զրպարտանքի և չստուգված տեղեկությունների տարածումից՝ առաջնորդվելով մասնագիտական էթիկայի և տեղեկատվության հավաստիության սկզբունքներով»,- ասվում է հաղորդագրությունում։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *