Շորթման նպատակով ավտոմեքենայից կողային հայելու ապակիների գողության հերթական ահազանգը Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնում ստացվել էր մայիսի 29-ին։

Դավթաշենի 4-րդ թաղամասի բնակիչն առավոտյան հաղորդում էր տվել, որ գիշերը տարել են շենքի բակում կայանված իր «Մերսեդեսի» հայելիների ապակիներն ու թողել Տելեգրամյան հասցեի հղում։

Նույն օրը նախաձեռնվեց քրեական վարույթ՝ գողության և շորթման հատկանիշներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները ստացան հավաստի տեղեկություն, որ շորթման նպատակով գողությունը կատարել է մայրաքաղաքի Վերֆելի փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ։

Հունիսի 5-ին նրա նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում, և նույն օրն էլ նա ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին։

Դատարանի որոշմամբ երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

ՆԳՆ ոստիկանությունը հետևողական աշխատանք է իրականացնում նման հանցագործությունները կանխելու և բացահայտելու ուղղությամբ։

Սկզբնաղբյուրը՝ Pastinfo  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *