«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի ներկայացել այսօրվա դատական նիստին։ Այդ պատճառով դատավորը որոշում է կայացրել նրան բերման ենթարկելու մասին: Այս մասին «Հրապարակ»-ին ասաց Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը։

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին ենթակաները 2021 -ին արդարացվեցին, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանին առաջադրված՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:

Վճռաբեկը բեկանեց այս որոշումը, գործն ուղարկեց նոր քննության, որով Քոչարյանին ու նրա նախկին ենթականերին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները անցնելու հոդվածով, որի համար սահմանված վաղեմության ժամկետն անցել է։

Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *