Եվրամիությունն ընդլայնման նոր պայմաններ է մշակում ապագա անդամների համար, որոնք 5-ից 15 տարի ժամկետով մի շարք զգալի սահմանափակումներ են նախատեսում երկրների համար։ Այդ սահմանափակումների թվում են նաև վետոյի իրավունքից զրկումը։ Այս մասին հայտնել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը՝ նկատի ունենալով նաև Ուկրաինային ու Մոլդովային։
2022 թվականի հունիսին Եվրամիությունն Ուկրաինային և Մոլդովային շնորհել է անդամության թեկնածուի կարգավիճակ։ ԵՄ-ում բազմիցս խոստովանել են, որ այդ որոշումը մեծամասամբ խորհրդանշական բնույթ է կրել՝ նպատակ ունենալով աջակցել Կիևին ու Քիշնևին Մոսկվայի հետ դիմակայությունում։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
