Բուլղարիայի առևտրի և արդյունաբերության պալատի հետ համատեղ իրականացվող «Գործառութային կայուն միգրացիան և ինտեգրումը Բուլղարիայում» ծրագրի շրջանակում ԱՍՀ նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին և Ձեռնարկատիրության և գործադրական զարգացման կենտրոնի Բուլղարիայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Ստանիսլավ Չերվենկովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, աշխատանքային միգրացիայի և երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *