Շվեյցարիայում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլի ավարտից հետո նավթի գները նվազում են։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 1.58 դոլարով (1.96%)՝ մեկ բարելի համար հասնելով 78.99 դոլարի։ Ուրբաթ օրը Brent-ը թանկացել է 0.72 դոլարով (0.9%)՝ մեկ բարելի համարհասնելով 80.57 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0.59 դոլարով (0.78%)՝ մեկ բարելի համար հասնելով 75.26 դոլարի։ NYMEX-ի հիմնական առևտուրը ուրբաթ օրը չի իրականացվել ԱՄՆ-ում նշվող տոնի պատճառով։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
