ԱԺ փոխնախագահի պաշտոնին այս պահին «Քաղաքացիական պայմանագրից» առաջադրվել են Ալխաս Ղազարյանը և Վահագն Ալեքսանյանը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ազատությանը» հաստատեց, որ արդեն առաջադրել է իր թեկնածությունը ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։
Կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ նախօրեին «Ազատության» հարցին ի պատասխան հայտնել էր, որ արդեն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնին:
