Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստի ընթացքում հայտարարել է, որ դատական գործընթացի ընթացքի և տևողության հետ կապված կարևոր որոշումներ պետք է ընդունվեն առաջիկա օրերին։
Նրա խոսքով՝ գործի քննությունից հետո դատարանը պետք է անցնի խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար, ինչը լրացուցիչ ժամանակ է պահանջում։ Դիլանյանը ընդգծել է, որ դատարանն ունի սահմանափակ ժամկետ՝ ընդհանուր առմամբ 8 օր, հաշվարկը՝ սկսած այսօրվանից։
Նա նշել է, որ հուլիսի 4-ը վերջնաժամկետն է, երբ պարտադիր պետք է հրապարակվի վերջնական որոշումը։ Այդ պատճառով դատարանը նախատեսում է աշխատել նաև շաբաթ օրը, իսկ կիրակի օրվա նիստ անցկացնելու հնարավորությունը ևս չի բացառվում։
Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am լրատվական կայք
