ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 29-ին։

Ինչպես հայտնել է ՆԳՆ-ն, նիստը նախագահել է ՆԳՆ գլխավոր քարտուղար Տիգրան Ենոքյանը։

Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց հետո որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 2 ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», իսկ ոստիկանության 2 և փրկարար ծառայության 1 ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *