Սամվել Կարապետյանը օրեր առաջ ազդարարեց իր կողմից կուսակցությունների և քաղաքական միավորումների հետ լայն համախմբման գործընթացի մասին։
Գաղափարը լավն է, սակայն այս անգամ ևս կարող է ստացվել «ինչպես միշտ». ծանոթը կբերի իր ծանոթին, կվարկաբեկի անծանոթին, լրատվամիջոցը կլուսաբանի միայն յուրային գործիչներին, իսկ վերջում կհնչեն ձախողված համախմբման պատճառները` ինչպես, օրինակ, 2020 թվականին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված բարձրագոչ 17 կուսակցությունների դաշինքի դեպքում։
Հետևաբար, մի խնդրանք ընդդիմության դեռևս առաջատար Կարապետյաններին. պարոնա՜յք, գոնե դուք արդար կազմակերպեք համախմբման ներքո հավաքված ուժերի ընտրությունը։
*Պետական ռեգիստրում գրանցված կուսակցություն, որը գործնականում ունի մեկ անդամ` կուսակցության նախագահ։
