Այս օրերին  ՀՀ իրավապահ համակարգի գրեթե բոլոր ստորաբաժանումները մանրակրկիտ ստուգումներ են իրականացնում Գագիկ Ծառուկյանին առնչվող բոլոր բիզնեսներում՝ դրանց ծագման օրվանից սկսած։

Հավանաբար նրանց աչքից վրիպել է մեկ այլ առերևույթ, սակայն անվտանգության առումով խիստ «հրակայուն» թեմա․

«Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ից բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա գտնվում է «Գալֆ» ապրանքանիշի ներքո գործող բենզալցակայանը, այն դեպքում, երբ, համաձայն հաստատված նորմատիվների, բնակելի և հասարակական շենքերից  մասնավորապես բենզալցակայանների նվազագույն հեռավորությունը պետք է լինի 25 մետր։

Այս հարցին թերևս անդրադարձ կլինի այն ժամանակ, երբ արդեն Խաչատուր Սուքիասյանը հայտնվի ընդդիմադիրների շարքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *