Ղազախստանի ՆԳՆ-ն պետական սահմանին տեղակայել է 59 ոստիկանական կետ՝ վառելիքի ապօրինի արտահանումը կանխելու համար։
Գերատեսչության տվյալներով՝ տարվա սկզբից հայտնաբերվել է 255 դեպք, երբ շահագործվել են ավտոմեքենաներ՝ ապօրինի տեղադրված լրացուցիչ վառելիքային բաքերով։ Բոլոր խախտողները ենթարկվել են վարչական պատասխանատվության։
Տուգանվածների թվում են 195 օտարերկրյա քաղաքացի և Ղազախստանի 60 քաղաքացի։ ՆԳՆ-ում ընդգծել են, որ ուժեղացված հսկողությունն ուղղված է երկրի սահմաններից դուրս վառելիքաքսուքային նյութերի ապօրինի արտահանումը կանխելուն։
Ավելի վաղ հանրապետության էներգետիկայի փոխնախարար Կայրխան Տուտքիշբաևը հայտարարել էր, որ Ղազախստանը սահմանին վերահսկողությունն ուժեղացրել է վառելիքի արտահանման պատճառով։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
