Նախօրեին Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին է մակագրվել Սամվել Կարապետյանի հայցի քննությունը` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, որով պատասխանողից պահանջվում է հրապարակայնորեն հայցվորից խնդրել ներողություն և հօգուտ վերջինիս գումար բռնագանձել ։
Պահանջը ստորև.
«Պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը.Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներով, Դատարանին խնդրում եմ՝ 5.1. Նիկոլ Վովայի Փաշինյանին պարտավորեցնել Սամվել Սարգսի Կարապետյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել 29/05/2026 թվականին հնչեցված վիրավորանքի համար հետևյալ բովանդակությամբ, կարգով և խորագրի ներքոԲովանդակություն՝ «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 29/05/2026 թվականին հրապարակային ելույթիս ընթացքում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ վիրավորական արտահայտություններ»:Կարգը՝ ներողությունը խնդրել Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական ֆեյսբուքայան էջով (https://www.facebook.com/nikol.pashinyan/)՝ ուղիղ եթերով՝ տեսաձայնագրության միջոցով, «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից» խորագրի ներքո՝ վճռում նշված բուն տեսքտն ընթերցելու միջոցով: Ներողության վերաբերյալ տեսանյութը և խորագիրը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որիցե երրորդ անձի կողմից որևիցե հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է բացառապես պարունակի ներողության տեքստը:5.2. Նիկոլ Վովայի Փաշինյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում,5.3. Նիկոլ Վովայի Փաշինյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից»։
