Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը գլխավոր մարզիչ Սևակ Քեթենջյանի գլխավորությամբ ավարտել է ուսումնամարզական հավաքը Երևանում և մեկնել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա, որտեղ հուլիսի 10-19-ը կմասնակցի ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությանը։
Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
Մրցաշարին մասնակցում է 21 հավաքական, որոնք բաժանված են 4 խմբերի։
Հայաստանի ընտրանին ընդգրկված է C խմբում, որտեղ կմրցի հետևյալ հավաքականների հետ՝ Կոսովո, Պորտուգալիա, Իսլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կիպրոս:
Հայաստանի Մ20 հավաքականի խաղացանկը․
հուլիսի 10 – Հայաստան-Իսլանդիա ժամը 15:30,
հուլիսի 11 – Պորտուգալիա-Հայաստան ժամը 15:00,
հուլիսի 12 -Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա ժամը 22:30,
հուլիսի 14 – Կոսովո-Հայաստան ժամը 23:00,
հուլիսի 15 – Կիպրոս-Հայաստան ժամը 17:30։
