ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Newsmax» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունից սենատոր Լինդսի Գրեմը մահացել է բնական պատճառներով. նա, ինչպես և իր հայրը, առողջական լուրջ խնդիրներ է ունեցել։
Թրամփի հետ զրույցի ընթացքում հաղորդավարը նկատել է, որ Ուկրաինա կատարած այցից հետո Գրեմը «վատ տեսք է ունեցել», և հետաքրքրվել է ամերիկյան առաջնորդից՝ արդյոք կասկածներ չունի՞, որ սենատորի մահվան հետևում կարող է կանգնած լինել Ռուսաստանը։
Թրամփը նշել է, որ կցանկանար «այո» պատասխանել այդ հարցին, սակայն Գրեմն առողջական շատ լուրջ խնդիրներ է ունեցել։ Նախագահի խոսքով՝ օրենսդիրը կյանքից հեռացել է գրեթե նույն տարիքում, ինչ իր հայրը. երկուսն էլ սրտի հետ կապված խնդիրներ են ունեցել։
Լինդսի Գրեմը մահացել է հուլիսի 11-ի երեկոյան՝ 71 տարեկան հասակում, «կարճատև և հանկարծահաս հիվանդությունից» հետո։ Սենատորի գրասենյակից հայտնել են, որ քաղաքական գործչի մահվան պատճառը կարող էր լինել աորտայի պատռվածքը։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
