Ճապոնիայի Ազգային հետախուզական վարչությունը (ԱՀՎ) կսկսի աշխատանքը հուլիսի 31-ին։ Նրա առաջին ղեկավարը կդառնա 59-ամյա Կաձույա Հարան, որը ղեկավարում է կառավարությանն առընթեր գործող հետախուզական ծառայությունը՝ Հետազոտական բյուրոն ,- հայտնել է Kyodo-ն։
Միաժամանակ կկայանա Ազգային հետախուզության խորհրդի առաջին նիստը վարչապետ Սանաե Տակաիտիի նախագահությամբ։ Խորհրդի կազմում կընդգրկվեն կառավարության առանցքային նախարարները, այդ թվում՝ արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության և ֆինանսների նախարարությունների ղեկավարները։
Նոր գերատեսչությունը կստեղծվի կառավարության Հետազոտական բյուրոյի հիման վրա և կպահպանի նախնական՝ 730 աշխատակցից բաղկացած հաստիքը։ ԱՀՎ-ն կզբաղվի հետախուզական տվյալների վերլուծությամբ, գործող հետախուզական և հակահետախուզական ստորաբաժանումների աշխատանքի համակարգմամբ, ինչպես նաև կհամագործակցի արտասահմանյան գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ ԿՀՎ-ի հետ։
Այն կդառնա Ճապոնիայի պատմության մեջ առաջին կենտրոնացված հետախուզական կառույցը։ Հետագայում կառավարությունը նաև նախատեսում է մշակել հակահետախուզության մասին օրենսդրություն և օտարերկրյա գործակալների կարգավիճակի հնարավոր ներդրում։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
