«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․
«Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 15:30-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։
Սա արդարադատության արդյունք չէ, սա քաղաքական միջամտության ու իշխող ուժի վախերի դրսևորումն է։
Միայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը, որովհետեւ անգամ անազատության ու ծայրահեղ ճնշումների արդյունքում՝ ՀՀ քաղաքացիներն իրենց վստահության քվեն տվեցին Սամվել Կարապետյանին։
Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում։
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հասարակությունը պետք է ստանա։
Իսկ իրավունքը պետք է գերակայի, արդարադատությունն էլ պետք է իրացվի։
Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին։
Ազատությո՛ւն Հայաստանին»։
