Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության А խմբի վերջին խաղում մրցեց Կոսովոյի թիմի հետ: Ալբանիայի Շկոդրա քաղաքում անցկացված մրցաշարում Հայաստանի թիմը պարտվեց 65:90 հաշվով։
Հայաստանի հավաքականի ամենաարդյունավետ խաղացողը Էնթոնի Սարգսյանն էր, որը վաստակեց 22 միավոր, կատարեց 8 ռեբաունդ եւ գրանցեց 29 արդյունավետության ցուցանիշ։
Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները խմբային փուլում կշարունակի պայքարը 5-8-րդ տեղերի համար:
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
