Ֆորմալ առումով 1998 թվականին ՀՀՇ֊ին փոխարինեց ՀՀԿ֊ն, 2018 թվականին ՀՀԿ֊ին փոխարինեց ՔՊ֊ն, ապագայում էլ որևէ հապավումով մարդկանց խումբ իրեն կհռչակի նոր իշխանություն, սակայն իրական իշխանությունը պատկանում է պայմանական ասած «տնտեսագետների մաֆիային», որոնք նախ 1993֊1995 թվականներին իրենց իսկ սահմանած օրենքներով գնեցին (սեփականաշնորհեցին) պետության հարստության մեծագույն մասը` գործարաններ, արտադրական շինություններ, հողեր, այլ ակտիվներ, ապա ստեղծեցին դրանց օրգանական մաս համարվող բանկերը։

Գործող բանկերը ևս սեփականացվեցին հիշյալ խմբերի կողմից (օրինակ «Հայներարտբանկը» հետագայում դարձավ «Ամերիաբանկ», «Հայկապբանկը»` «Արարատբանկ»)։

Այժմ էլ առաջին հայացքից ոչինչ չասող խոշոր ֆինանսատնտեսական միավորումները սերում են 1993֊1995թթ վայրի սեփականաշնորհման ճարտարապետներից և մեծամասամբ պատկանում են նրանց ընտանիքներին։

Այս պահին ամենակարևորը` ոչ մի բանկի կապիտալի «ծագում» անգամ չի ուսումնասիրվել դրա ենթադրյալ ապօրինի լինելու փաստով։

Վերոգրյալի անուղղակի ապացույցը թավշյա հեղափոխության առաջին և անփոխարինելի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գործոնն է, որը թեև ամբողջությամբ հակասում է 2018 թվականի հեղափոխության տրամաբանությանը, սակայն օր օրի ավելի է ամրապնդվում` ըստ էության հանդիսանալով ֆինանսա֊տնտեսական խմբերի երաշխավորը։

Տիգրան Մուրադյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *