Այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ենթարկվում է տարատեսակ ճնշումների `ուղեկցվող ստուգումներով, այլ քննչական գործողություններով։

Այս համատեքստում ուշագրավ է ՊԵԿ քննչական վարչության մոտ ի աջակցություն Ծառուկյանի տեղի ունեցող հավաքների սակավամարդությունը, այն պարագայում, երբ Ծառուկյանի թիմը ինքն է քաղաքացիներին կոչ անում մասնակցել այդ հավաքներին։

Առավել անտրամաբանական է ԲՀԿ անդամների վարքագիծը, որոնք, համաձայն 2021 թվականի տվյալների, 45 հազար հոգի էին։

Եթե այս թիվը (տե’ս փաստաթուղթը) իրական է, ապա ինչպե՞ս կարող են ԲՀԿ 45 հազար անդամներից գոնե, օրինակ, մեկ տոկոսը չմասնակցել իրենց առաջնորդին անհրաժեշտ աջակցության ակցիաներին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *