Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսական»-ը ֆիլմը շարունակում է հաջող ցուցադրությունը կինոթատրոններում։ Երկրորդ շաբաթվա արդյունքներով ֆիլմի հավաքած գումարը ԱՄՆ-ում հասել է 286,4 միլիոն դոլարի։ Էպիկական ֆիլմը շարունակում է գլխավորել ամերիկյան կինովարձույթի ցուցակները՝ առաջ անցնելով «Մոանա»-ի և «Խաղալիքների պատմություն 5» անիմացիոն ֆիլմից։ Գրում է Radar-ը:

Համաշխարհային վարձույթում «Ոդիսականը» արդեն հավաքել է 639,6 միլիոն դոլար։ Ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունը պահպանվում է․ երկրորդ շաբաթվա ընթացքում տոմսերի վաճառքը նվազել է ընդամենը 30 տոկոսով։ Այժմ ֆիլմը ներառվել է 2026 թվականի ամենաշատ եկամուտ բերած 7 ֆիլմերի շարքում։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ ցուցադրության ավարտին այն կարող է հավաքել ավելի քան 1,3 միլիարդ դոլար՝ դառնալով Նոլանի կարիերայի ամենաեկամտաբեր ֆիլմը։

2026 թվականի ամենաշատ եկամուտ բերած ֆիլմերի տասնյակը գլխավորում են՝

  • «Խաղալիքների պատմություն 5» – 1,022 միլիարդ դոլար
  • «Մայքլ» – 1,012 միլիարդ դոլար
  • «Սուպեր Մարիո․ Գալակտիկական կինոն» – 1,011 միլիարդ դոլար
  • «Սատանան կրում է Prada 2» – 690 միլիոն դոլար
  • «Վերջին աշխարհի նախագիծը» – 684 միլիոն դոլար
  • «Պեգաս 3» – 656 միլիոն դոլար
  • «Ոդիսականը» – 639,6 միլիոն դոլար

Ֆիլմը նկարահանվել է հին հունական բանաստեղծ Հոմերոսի համանուն ստեղծագործության հիման վրա և պատմում է էպիկական արկածների մասին։ Գլխավոր դերը կատարել է Մեթ Դեյմոնը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Թոմ Հոլանդը, Զենդայան, Ռոբերտ Պատինսոնը, Էնն Հեթուեյը, Լուպիտա Նյոնգոն, Շարլիզ Թերոնը և Ջոն Բերնթալը։

Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *