Ռուսական ուժերն այս գիշեր հարվածել են Կիևին։

Հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ՝ յոթը Կիևի հարավ-արևելքում գտնվող Դարնիցկի շրջանում, երկուսը՝ Սոլոմենսկի շրջանում։ Եվս 28 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 4 երեխա։

Ընդհանուր առմամբ, հարվածներն ու ավերածությունները գրանցվել են քաղաքի հինգ շրջանում։ Լրատվամիջոցների տվյալով՝ այս գիշեր Կիևի դեմ կիրառվել են բալիստիկ հրթիռներ և գերձայնային զինատեսակներ:

Խարկովում հարված է հասցվել բենզալցակայանին:

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *