Օգոստոսի 19-ից 23-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի կունենա սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 6 մարմնամարզիկով, հաղորդում է ՀՄՖ-ն:

Օգոստոսի 16-19-ը նույն վայրում կանցկացվի նաեւ Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանից կմասնակցի Արման Ղուկասյանը:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը ԵԱ-ին կպատրաստվի Խորվաթիայում: Առաջնության մեկնարկից առաջ՝ օգոստոսի 2-16-ը մարմնամարզիկները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Օսիեկ քաղաքում՝ ավարտին հասցնելով նախապատրաստական վերջին փուլը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *