Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անդրեյ Սիբիհան այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
Congratulations to @AraratMirzoyan on his reappointment as Minister of Foreign Affairs of Armenia.
I wish Minister Mirzoyan every success in keeping up his good work and serving the people of Armenia.
I look forward to continuing our close cooperation to further strengthen…
— Andrii Sybiha 🇺🇦 (@andrii_sybiha) August 4, 2026
«Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
Նախարար Միրզոյանին մաղթում եմ հաջողություններ իր լավ աշխատանքը շարունակելու և Հայաստանի ժողովրդին ծառայելու գործում։ Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը ՝ Ուկրաինա-Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման, երկկողմ երկխոսության խորացման և մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության խթանելու համար»,- գրել է Սիբիհան։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը օգոստոսի 2-ին հրաժարական էր ներկայացրել, քանի որ այդ օրը մեկնարկել էր հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի ՀՀ նախագահին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին ստորագրել էր ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը, որն ուղարկվել էր ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահը հաստատել էր Կառավարության հրաժարականը, որից հետո արդեն նոր ձևավորված խորհրդարանում մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ինչի հիման վրա էլ ՀՀ նախագահը Փաշինյանին վերանշանակել էր վարչապետի պաշտոնում։
Օգոստոսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակել էր նաև նախարարներին և փոխվարչապետերին։ Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նոր Կառավարության կազմը։ Արարատ Միրզոյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում։
