Տուլայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստի տարածքում անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է նահանգապետ Դմիտրի Միլյաևը:
«Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Ըստ նախնական տվյալների՝ զոհեր չկան, տուժել է մեկ մարդ, նրան այժմ բժշկական օգնություն է ցուցաբերվում»,- նշել է նա։
Միլյաևը նշել է, որ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նաև վնասվել են երկու բազմաբնակարան շենք և երկու արտադրական օբյեկտ:
