Կառավարության ֆինանսավորմամբ Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում մեկնարկել են շարժասանդուղքների փոխարինման և տեղադրման աշխատանքները։

Մետրոպոլիտենից հայտնում են, որ աշխատանքներն իրականացնում են Երևանի մետրոպոլիտենի Էլեկտրամեխանիկական ծառայության մասնագետները։

«Նոր շարժասանդուղքների տեղադրումը կայարանի արդիականացման կարևոր փուլերից է՝ ուղղված ուղևորների հարմարավետության և սպասարկման որակի բարձրացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *