ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 11-ին՝ ժամը 21։27-ին, ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին՝ Հոռոմայրի վանքի մոտակայքում, քաղաքացիներ են մոլորվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Հոռոմայր վանական համալիրից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ ժայռերի մոտ, հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել Օձուն բնակավայր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *