Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հոկտեմբերի 31-ը:
«ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն, N 457-Ն և 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները, աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու, ինչպես նաև ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով 2026 հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն:
Տարկետում տրամադրելու գործընթացի վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկում ենք հնարավորության դեպքում դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնել թվայնացված՝ էլեկտրոնային տարբերակով»,– նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
