Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեց խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

««Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը, ինչպես չենք մասնակցում իշխանության կողմից առաջադրված այլ թեկնածուների քվեարկությանը»,- ասաց Գրիգորյանը։

Օգոստոսի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *