Կոլումբիայի կառավարությունը եռօրյա ազգային սուգ է հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին, հաղորդում է Le Figaro-ն։
Երկրի բոլոր վարչական շենքերում, ինչպես նաև արտասահմանում գտնվող դեսպանատներում և հյուպատոսություններում կիջեցվեն ազգային դրոշները։
Վերջին տվյալներով՝ Կոլումբիայում տեղի ունեցած 7.4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է 254 մարդ, վիրավորվել են հազարավոր մարդիկ, իսկ որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
