ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները կարող են վերսկսվել, եթե ապահովվի արտադրանքի անվտանգությունը, վերահսկվեն թունաքիմիկատները, հայ արտադրողները օգտագործեն իրենց սեփական հումքը, և ապահովվի մատակարարումների լիարժեք հետագծելիությունը։
Նախարարությունը հավելել է, թե հենց այդ պայմանների խախտումներն են հանգեցրել հայկական արտադրանքի մատակարարումների կասեցմանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն արդեն մի քանի ամիս է՝ սահմանափակումներ է մտցրել հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վրա դրանց որակի և անվտանգության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։
